«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին
![]() «Պետք է ուրիշ հարց տայի այսօր, բայց տեսնելով այսօր այստեղ տեղի ունեցողը, նոպաները՝ հարցս ուղղում եմ առողջապահության նախարարին․ տիկի՛ն Ավանեսյան, ամենայն լրջությամբ հարցնում եմ, կասե՞ք՝ ձեր ղեկավարած կառույցում կա՞ մարմին, որին կարելի է դիմել, եթե առերևույթ ինչ-որ մարդու հետ կապված՝ տեսնում ես, որ հոգեկան որոշակի խնդիրներ կան, և ուզում ես ինչ-որ տեղ դիմել, որ նրան միգուցե ստիպողաբար ենթարկեն փորձաքննության, դատաբշժկական եզրակացություն տան, հատկապես այն դեպքերում, երբ այդ մարդու գործունեությունից կախված է մի ամբողջ ժողովուրդ։ Եթե կա նման ծառայություն, հեռախոսահամարն ունենանք, եթե չկա, միգուցե դրա կարիքը կա»,- այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նրա ակնարկներին Անահիտ Ավանեսյանն այսպես արձագանքեց․ «Մեզ մոտ բոլոր ծառայությունները շատ լավ աշխատում են, և ՔԿՀ-ներում էլ մատուցվում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները»։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
