Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Սի Ծինփինն ու Թրամփը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում

49
Այսօր, 10:13
Սի Ծինփինն ու Թրամփը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Շենժենում կայացած հանդիպումը Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև այս տարվա ընթացքում երրորդն էր։ Մայիսին նրանք բանակցություններ էին վարել Պեկինում՝ Թրամփի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում, իսկ սեպտեմբերին հանդիպել էին Վաշինգթոնում՝ Սի Ծինփինի պատասխան պետական այցի շրջանակում։