Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Անհետ կորած անձանց թեմայի շուրջ կա լրջագույն անվստահություն»․ Նիկոլ Փաշինյան

53
Այսօր, 10:54
«Անհետ կորած անձանց թեմայի շուրջ կա լրջագույն անվստահություն»․ Նիկոլ Փաշինյան

«Անհետ կորած անձանց հարցի մեջ ամենակարևոր պրոբլեմներից ու բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն։ Կա անվստահություն անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության նկատմամբ, որովհետև մարդիկ կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան գիտի և չի ասում, ինչ-որ տեղեկություն գիտի և չի կիսում։ Տասնյակ հանդիպումներ եմ ունեցել, այդքան լայն միջազգային շփումների արդյունքում ամենաբարձր և բարձրագույն մակարդակով հարցերը բարձրացնելու արդյունքում ես չունեմ այնպիսի տեղեկատվություն, որ գաղտնի եմ պահում»,- ելույթ ունենալով «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Անվստահություն կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, նույն իրավիճակը նաև այստեղ է, որովհետև Ադրբեջանը կարծում է, որ մենք ունենք տեղեկություններ, որ չենք կիսում իրենց հետ, մենք էլ, բնականաբար, կարծում ենք, որ իրենք ունեն տեղեկություններ, որ չեն կիսում մեզ հետ»,- նշել է Փաշինյանը։

«Անհայտ կորած անձանց թեմայի շուրջ կա լրջագույն անվստահություն»․ Նիկոլ Փաշինյան