Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Գոռում են ինքնիշխանության մասին, սակայն Հայաստանը սարքում են ադրբեջանաթուրքական վիալյեթ»․ Ոսկան Սարգսյան

66
Այսօր, 09:54
«Գոռում են ինքնիշխանության մասին, սակայն Հայաստանը սարքում են ադրբեջանաթուրքական վիալյեթ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշխարհի չգիտեմ որ ծայրում արմատներով հայ հայտնի մարդ ենք գտնում, նրանով հպարտանում։ Արդեն ութուկես տարի Հայաստանում իշխանություն են հայկական անձնագրերով, հայկական անուններով անձնինք, որոնք բոլորից շատ վնաս են պատճառել Հայաստանին ու հայերին ու դեռ շատ վնասներ են պատճառելու։ Նրանք շատ բարձր են գոռում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն փաստացի Հայաստանը սարքում են ադրբեջանաթուրքական վիալյեթ։ Ինչպես կենդանի դասականը կասեր՝ այստեղ մի հատ ցըմփ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան