Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան

43
Այսօր, 03:06
«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է արժանապատվությունը
Արժանապատիվ է, երբ այնպես ես ապրում եւ հարաբերվում այլոց հետ, որ որեւէ մեկի մտքովն անգամ չի անցնում վիրավորել, կոպտել քեզ, ծիծաղել քեզ վրա
Արժանապատիվ է, երբ քո միայն ներկայությունը սաստում է, զգաստացնում, ստիպում, որ դիմացինիդ մտքովն անգամ չանցնի քո ներկայությամբ լկտիանալ ու լպիրշանալ։
Իսկ արժանապատի՞վ է այսօր մեր պետությունը․
Կասեք՝ ոչ եւ հազար անգամ՝ ոչ։ Տեսնում ենք, թե մեր պետության հետ ոնց են վարվում, ոնց են են բանի /էսօր էդ ա ներկայացնում պետությունը/ ուսին թմթմփացնում, վրան հռհռում, ջրի «ղրկում», անկյուն քշում․․․։
Իսկ արժանապատի՞վ է այսօր մեր ընդդիմությունը։
Կասեք՝ ոչ, ոչ եւ՝ ոչ։ Տեսնում ենք, թե ոնց են ընդդիմության վրա հռհռում, աթոռ շպրտում, ծաղրում, Աժ ամբիոնից լկտի ու լպիրշ բառամթերք շաղ տալիս։ Ոնց են անհայտ ծագման իբր քաղաքական «ծիտիկները» «ծլվլում» բաների մասին, որից ոչինչ չեն հասկանում։
Տեսնում ենք, թե ոնց են դրսերում հայտնի հիմնադրամներից ֆինանսավորված եւ «կրթված» տղուկները շաղ տալիս անհավատի իրենց մաղձը Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայրապետի ուղղությամբ։
Ինչպիսին սրանք են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին։
Արժանապատի՞վ է մեր հասարակությունը․․․
Արժանապատի՞վ է մեր ժողովուրդը․․
Արժանապատի՞վ ենք մենք՝ բոլորս միասին
Արժանապատի՞վ է մեզնից յուրաքանչյուրը․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան