Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը պետք է գործուղվեր ՌԴ՝ ԵԱՏՄ առեւտրային քաղաքականության հարցերի եւ ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցելու։ Երեկ, սակայն, այցը չեղարկվել է, ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Թերեւս, չեն ցանկացել ընդունել հակառուսական հայտարարություններ հնչեցրած նախարարին։ Իսկ Պապոյանը երեկ պարզաբանել է․ «Նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային եւ առեւտրի կարգավորման հարցեր, բայց գործընկեր 2 նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը»։ Պապոյանի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեզ հայտնեց, որ նախատեսված էր երկու հանդիպում՝ նախարարների եւ փոխնախարարների մակարդակով: Փոխնախարարների մակարդակով նիստը, ըստ նրա, տեղի կունենա, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մոսկվայում է եւ կմասնակցի հանդիպմանը: Ուշագրավ է, որ Մոսկվա մեկնած նոր փոխնախարար Տիգրան Գասպարյանի գործուղման մասին կառավարության կայքում երեկ տեղադրված որոշում չկար։ Ի դեպ, Պապոյանի հռետորաբանությունը մի քանի օրվա ընթացքում կտրուկ մեղմացել է․ երեկ նա խորհրդարանում ասել է, որ առավելագույն ջանքերն են գործադրում, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պահեն ամենաբարձր մակարդակում»։
|

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
