«Այո՛, այս թեմայով քննարկում ունեցել եմ Ալիևի հետ նաև Դուբլինում»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Դուք հայտարարում եք, որ խաղաղությունը ինստիտուցիոնալ կդառնա վերջնականապես, եթե ընդունվի նոր սահմանադրությունը․ սա արդյո՞ք նշանակում է, որ այդ հարցը քննարկել եք Ադրբեջանի նախագահի հետ»,-․ այսօր ճեպազրույցում անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախ ես ասացի, որ ես իմ երաշխավորությունը տալիս եմ իմ քաղաքական կապիտալով, բայց մյուս կողմից, այո, շատ կարևոր է, որ միջազգային հանրության շրջանում ձևավորվի ըմբռնում։ Այո, այս թեմայով քննարկում ունենում ենք նաև Ադրբեջանի հետ, այո այս թեմայով քննարկում ենք ունեցել նաև Դուբլինում Ադրբեջանի նախագահի հետ։ Արձանագրենք, որ հիմա մի շրջան է, որ պրոցեսները շատ արագ են զարգանում․․․ Ինտենսիվ այցեր են տեղի ունենում․․․ Այո, մենք այս թեմայով աշխատում ենք Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ, այսինքն՝ առաջին հերթին մեր հարևանների և նաև միջազգային հանրության հետ ընդհանրապես, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, դրա մասշտաբն ավելի մեծ է, քան Հայաստան-Ադրբեջանը»։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
