Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Մեկնարկել է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպումը

53
Այսօր, 12:48
Մեկնարկել է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպումը

Շենժենում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդներն առաջին անգամ են պատմության մեջ նման բանակցություններ անցկացնում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ինչպես ավելի վաղ նշել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, երեք երկրների ղեկավարները կքննարկեն խոշորագույն տերությունների միջև հարաբերությունների կառուցման և դրանց համագործակցության հարցերը՝ ներկայումս բազմաթիվ հակամարտություններով բարդացած համաշխարհային իրավիճակի բարելավման նպատակով։

Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպումը