Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Փաստորեն ռուսամետ ընդդիմությունը դեմ է նաև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն»․ Դանիել Իոաննիսյան

47
Այսօր, 15:54
«Փաստորեն ռուսամետ ընդդիմությունը դեմ է նաև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ֆենոմենալ առաջարկ է անում ընդդիմությանը և հանրությանը։ Անկրկնելի առաջարկ։
Ըստ էության, մարդն ասում է. եկեք ժողովրդին Սահմանադրության մասին հարցնենք ու, անկախ պատասխանից, ես կգնամ թոշակի։
Հիմա ռուսամետ ընդդիմությունը, փաստորեն, դեմ է ոչ միայն ժողովրդի կարծիքը հարցնելուն, այլև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն»։