«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան
![]() «Քիչ առաջ այստեղ հնչեցին ոչ ճիշտ հայտարարություններ: Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ»- ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի մասին քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ամբիոնից հնչած հայտարարությանը: Շարունակելով խոսքը՝ Լիլիթ Գակստյանը թվաարկել է վերջին 30 տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ ընդգրկված արժեքները. «Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, որոնցից Հաղպատը 1996-ին, 2000-ին Սանահինի ընդլայնված ընդգրկումը, 2000թ.՝ Էջմիածնի Մայր Տաճար, եկեղիցենը և Զվարթնոցի հնագիտական վայրը, Գեղարդի վանք և Ազատի վերին հովիտ: Բավական լուրջ աշխատանք է տարվել նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությմբ. 2008-ին դուդուկն է ներառվել, 2010-ին խաչքարերի արվեստ, նրանց խորհրդականությունը, 2012-ին «Սասնա Ծռեր»-ը և էպոսի կատարումը, 2014-ին լավաշի պատրաստման ավանդույթը, 2017-ին քոչարի ավանդական խմբապարը, 2019-ին հայկական տառարվեստը, 2020-ին թադեի ուխտագնացությունը, 2023-ին Գյումրու դարբնության ավանդույթը»: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
