Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Իրենց առաջարկած խաղաղությունը ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա»․ Քրիստինե Վարդանյան

69
Այսօր, 14:48
«Իրենց առաջարկած խաղաղությունը ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա»․ Քրիստինե Վարդանյան

«Արարատ Միրզոյանի արտահայտությունը՝ «Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է», շատ բնութագրական է այն խաղաղությանը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունը, որն Արցախում կա․ խաղաղություն առանց հայերի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Դա գերեզմանային խաղաղություն է, գերեզմանում ամենախաղաղ վիճակն է, բայց այդպիսի՞ խաղաղություն է մեզ պետք, ասում է մեռնեք էլ՝ խաղաղություն կլինի։ Ավելի բնութագրական տերմին Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, քան երեկ հորինեց Արարատ Միրզոյանը, չկա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախարար Արարատ Միրզոյան դիմելով ընդդիմադիր պատգամավորներին ասել էր․ «Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է»։

«Իրենց առաջարկած խաղաղությանը ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա»․ Քրիստինե Վարդանյան