Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել
![]() Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երեք պետությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել ներկայիս միջազգային իրավիճակի շուրջ և հայտնել իրենց հանձնառությունը՝ պահպանելու ռազմավարական կայունությունն ու միջազգային անվտանգությունը», - ասվում է հայտարարության մեջ։ Հռչակագրում շարադրված են մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ղեկավարները քննարկել են հանդիպման ընթացքում։ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, հայտարարել են կազմակերպության բարեփոխմանը աջակցելու իրենց մտադրության մասին։ Երեք երկրների ղեկավարները կարծում են, որ նման բարեփոխումը ՄԱԿ-ին հնարավորություն կտա արդյունավետորեն արձագանքել գլոբալ մարտահրավերներին և իրականացնել իր հիմնարար առաքելությունը՝ կապված միջազգային խաղաղության և անվտանգության հետ։ Երեք պետությունները մտադիր են ավելացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ «ի շահ բոլոր երկրների», ինչպես նաև հաստատել են բոլոր երկրների էներգամատակարարման կայունության կարևորությունը։ Ղեկավարներն ընդգծել են պետությունների համաձայնության սկզբունքի, ինչպես նաև պաշտոնական ներկայացուցիչների անձեռնմխելիությունների պահպանման կարևորությունը։ Նրանք նաև նշել են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ մարմիններ չպետք է դուրս գան իրենց լիազորությունների շրջանակից։ Երեք պետությունների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և որ այն երբեք չպետք է սանձազերծվի։ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել երկխոսությունը՝ ուղղված միջուկային ռիսկերի նվազեցմանը և միջուկային զենքի տարածման կանխմանը։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
