Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան

46
Այսօր, 17:18
«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի քաղաքական գործիչները վատն են, ինքը պետք է նրանց պատժի, հեռացնի, խփի պատերին, վերացնի,
-Հայաստանի զինվորականները վատն են, փախել են կռվից, դասալիք են և դավաճան,
-Հայաստանի հոգևորականները վատն են, պետք է նրանց հեռացնի և քանդի եկեղեցին,
-Հայաստանի գործարարները վատն են, նրանց պետք է ունեզրկի, ձեռքերից խլի սեփականությունը,
-Հայաստանի լրագրողները վատն են ու եղկելի են, նրանց բոլորին պետք է պատժի,
-Արցախի հայերը վատն են, իրենք փախել են իրենց երկրից, չնայած, որ ինքը լավագույն պայմաններն էր ստեղծել նրանց կյանքի համար,
-Հայաստանում բոլորը վատն են, իրենից բացի։
Իսկ լավը միայն Իլհամ Ալիևն է, որի ալիևյան Սահմանադրությամբ հայերը պետք փոխվեն ու դառնան նրա նման լավը»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան