Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
![]() Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն։ Նախագծին կողմ է քվեարկել 101 պատգամավորից 37-ը, դեմ՝ երկուսը, ձեռնպահ՝ մեկը։ Նիստին ներկա ևս 36 պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը։ «Այս որոշման նպատակն է ապահովել Էստոնիայի պետության և նրա բնակիչների անվտանգությունը մի իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունից բխող թշնամական գործունեությունն ու հիբրիդային հարձակումները հասել են նոր և վտանգավոր մակարդակի։ Պետական սահմանի բաց թողնելն անմիջական սպառնալիք է ներկայացնում Էստոնիայի Հանրապետության սահմանադրական կարգի և ներքին անվտանգության համար», — ասվում է որոշման հիմնավորման մեջ։ Նաև նշվում է, որ Էստոնիայի և Ռուսաստանի միջև սահմանի փակումը կամրապնդի ՆԱՏՕ-ի և Եվրոմիության արտաքին սահմանը։ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը։ Որպես պատճառ՝ ԱԳՆ-ում նշել են պաշտպանական արդյունաբերության Threod Systems ձեռնարկությունում տեղի ունեցած միջադեպը։
|

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
