Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը` Ռիխարդ Ռապորտին
![]() Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։ Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին։ Շախմատիստները կմրցեն 9-րդ տեղի համար։ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։ Եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոն։ Շախմատիստները կմրցեն 13-րդ տեղի համար։ Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 19-ին և 20-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները կխաղան 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։ |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
