Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը

71
Այսօր, 00:43
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը

Նորվեգիայի իշխանությունները նոյեմբերի 16-ից արգելել են ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիր։ Այս մասին հայտարարվել է կառավարության կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Նորվեգիայի «կառավարությունը չի ցանկանում հեշտացնել ռուս և բելառուս պրոֆեսիոնալ մարզիկների մուտքը մրցումներին մասնակցելու համար»։ Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։ Սահմանափակումը վերաբերում է նաև չեզոք մարզիկների կարգավիճակով մրցող մարզիկներին, ինչպես նաև ուղեկցող անձնակազմին։

Ավելի վաղ Ռուսաստանի պատանեկան հավաքականը հեռացվել էր IIHF-ի աշխարհի պատանեկան առաջնությունից՝ կանադական իշխանությունների կողմից ռուսներին մասնակցելու թույլտվություն չտալու պատճառով։ Արգելքը վերաբերում է նույնիսկ այն խաղացողներին, ովքեր ունեն վավեր վիզաներ կանադական լիգաներին մասնակցելու համար։ Նրանց նաև արգելվում է խաղալ չեզոք մարզիկների կարգավիճակով։