Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին

79
Այսօր, 19:31
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին

Ռուսաստանը շահագրգռված չէ ուկրաինական հակամարտության շարունակությամբ։ Եթե Կիևը ցանկանում է այն դադարեցնել, ապա պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության դադարեցմամբ։ Հավաստիացնում եմ ձեզ՝ մենք որևէ ցանկություն չունենք շարունակելու այս զինված հակամարտությունը։ Սակայն այսօր հարցը միայն մեզանից չէ կախված, կամ, ավելի ճիշտ, ոչ այնքան մեզանից, որքան ուկրաինական կողմից։ Կցանկանայի ևս մեկ անգամ կրկնել՝ եթե նրանք ցանկանում են ավարտել հակամարտությունը, թող համաձայնեն այն փոխզիջումներին, որոնք ամերիկացիներն առաջարկել էին դեռևս Ալյասկայի Անքորիջ քաղաքում կայացած հանդիպումից առաջ։ Մենք համաձայնել ենք դրանց, այժմ հերթը Ուկրաինայինն է», — ասել է Պուտինը Շենչժենում աշխատանքային այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։