«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել` աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
71
Այսօր, 19:18
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժաննան ու պատերազմը, Նիկոլն ու բանանը
Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել… Առայժմ անտեսանելի, բայց երաշխավորված աղետալի հետևանքներով: Այդ պատերազմը նոր սերնդի հոգիներն ու միտքը զավթելու համար է՝ վերջիններիս էժան ճանապարհով հավաքագրելու և մոտակա տասնամյակների ընթացքում ՔՊ-ի վերարտադրման համար համակիրների նոր բանակ ապահովելու նպատակով: Թիրախում ավագ դպրոցի սաներն ու ուսանողներն են: Այդ պատերազմը սկսել են բոլոր ՔՊ-ական հանցագործները. Նիկոլը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսները տարբեր հարթակներում և դահլիճներում մատաղ սերնդի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներ են կազմակերպում, վերջում պարտադիր խմբակային լուսանկարի հրապարակմամբ: Ժաննա Անդրեասյանի պատերազմը մատղաշ հոգիներ փախցնելու ուղղությամբ միայն այլանդակ ու անգրագետ բովանդակությամբ դասագրքերով չի որ տարվում է: Որևէ մեկդ չե՞ք հարցրել, թե ինչու չորս տարի շարունակ, ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, ՔՊ-ական խունտան ավերակների մեջ է պահում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը: Հարգելի´ ծնողներ ու ուսուցիչներ, սրանց նպատակը հեռահար հավաքագրումն ու իրենց հպատակ նոր սերունդներին նախորդների հետ ունեցած արժեհամակարգային կապից անջատելն է: Թումանյանական ժառանգությունը՝ ոտանավորները, հեքիաթները, նրա՝ որպես հասարակական ու ազգային գործչի կերպարը, այլևս անցանկալի է դիտվում: Թումանյանին փոխարինելու են եկել դինովազքերը՝ անառակների մասնակցությամբ, ֆեստիվառներն ու փարչակաֆեստերը, հեծանվավազքերն ու տարատեսակ էժան ցնծությունները: Թումանյանի տուն-թանգարանը վերագործարկելու համար գումար չի գտնվում, ճիշտ այնքան գումար, որքան պետական պահուստային ֆոնդից ծախսեցին կեղծ դռան փեղկը գնելու ու խայտառակվելու համար: ԿԳՄՍ-ի այլասերված գործելաոճը դրսևորվեց նաև միտումնավոր կերպով Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն ու լավագույն թումանյանագետ Անի Եղիազարյանին շինծու մեղադրանքով աշխատանքից հեռացնելու տեսքով: Դա նույնպես հաշվենկատորեն արեց Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ-ն ու Ժաննա Անդրեասյանը ՔՊ-ական հակահիգիենիկ կենցաղն ու բարքերը արագորեն ներմուծում են կրթական ոլորտ և, դատելով Հանրային հեռուստատեսության եթերից, մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ դպրոցների պատերին ջանասիրաբար տարածում են Նիկոլ Փաշինյանի «դարակազմիկ» ֆեյսբուքյան գրառումները ՝ «արևը ծագում է, մարդիկ շոգում են» պարզունակ մտազեղումների տեսքով: Հարգելի´ ծնողներ և ուսուցիչներ, Մ´ի վերածվեք պասիվ ու անտարբեր դիտորդների, երբ Ձեր զավակներին ու սաներին վերածում են մոտալուտ քաղաքական հաշվարկների էժան միջոցի, մի´ թույլ տվեք, որ դպրոցի պատերին հայտնվեն բացահայտ լպիրշ ու անդաստիարակ կենցաղ գովազդող գործակալների մտքերն ու դպրոցը վերածվի քաղաքական կեղտոտ հաշվարկների փորձադաշտի: Խնդրում եմ ուղարկեք Ձեր երեխաների դպրոցի պատերին փակցված այս էժանագին մտքերով լուսանկարները, նշեք դպրոցը, տնօրենի անունը, ազգանունը և կցեք նրա լուսանկարը: Բոլոր անսկզբունքային կամակատարների ինքնությունը հանրայնացվելու է ու ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից»: