Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Մահացած զինծառայողը Գավառից էր, 19 տարեկան

64
Այսօր, 19:00
Մահացած զինծառայողը Գավառից էր, 19 տարեկան

Երեկ Սոթքի զորամասում մահացած զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։ «Նյուզ»–ի տեղեկություններով՝ նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։

6 ամիս ծառայելուց հետո դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։

Նարեկ Բադալյանն ապրում էր մեծ եղբոր և մայրիկի հետ։

Երեկ ՊՆ-ից պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ հաղորդել էին. «Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով»։