Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտնել են՝ Հորմուզի նեղուցում երկու սուպերլցանավեր, որոնք խախտել են կանոնները, բախվել են ծովային ականների և պայթել։ Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով՝ ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավերն այրվում են Հորմուզի նեղուցի հարավային ափի մոտ։ Նշվում է, որ դրանք փորձում էին գաղտնի անցնել Հորմուզի նեղուցի արգելված երթուղով՝ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների և դրանց վերևում թռչող հետախուզական անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, իսկ ականներին բախվելուց և պայթելուց հետո անձնակազմը լքել է նավերը։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ այն լցանավերի նկատմամբ, որոնք «գտնվում են ԱՄՆ-ի մարդասպան և հանցավոր զինվորականների հրամանատարության ներքո կամ համագործակցում են նրանց հետ», կիրառվելու են կոշտ միջոցներ, եթե դրանք հատեն Հորմուզի նեղուցի չթույլատրված երթուղիները։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
