Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Ո՞ր գողականներն են գնացել գեյ ձևացել, որ հանդիպենք, իմանանք` ինչպես մեզ պահել»․ լրագրողը` Նիկոլ Փաշինյանին

70
Այսօր, 20:36
«Ո՞ր գողականներն են գնացել գեյ ձևացել, որ հանդիպենք, իմանանք` ինչպես մեզ պահել»․ լրագրողը` Նիկոլ Փաշինյանին

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրող Վահե Մակարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին. «Դուք Եվրոպայում հայտարարեցիք, թե գողականները գալիս են Եվրոպա, գրում են, թե իրենք համասեռամոլ են, որ կացություն ստանան: Ես չգիտեմ՝ գողականները ձեզնից պատասխան պահանջել են, թե չէ, բայց եթե չեն պահանջել, կամ վախեցել են, կամ համարել են, որ ինչ ասել եք, ճիշտ եք ասել, կամ էլ իրենց պանյատներով համարել են, որ վարչապետի ասածն ասնավանի չէ: Հետևաբար ասեք՝ դու ունե՞ք փաստ, հիմք, անուններ, թե որ գողականներն են գնացել, գեյ ձևացել, որ մենք էլ իմանանք, պատահաբար հանդիպենք, իմանանք՝ մեզ ոնց պահենք: Եթե չէ, կստացվի, որ զրպարտում եք»:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «ԵՄ-ի հետ մենք միգրացիայի հարցերում ունենք բանակցություններ, քննարկումներ, այդ թվում՝ ԵՄ-ի մեր գործընկերները մեզ երկար տարիներ ահազանգում են, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ լինելու մասին կան իրական դեպքեր, երբ որ մարդիկ գնում են, ասում են, թե Հայաստանից հեռացել են այդ պատճառով: Կարծեմ Կառավարության նիստում ասացի, որ ինքս էլ առիթ ունեցել եմ այդպիսի մարդ տեսնելու: Բայց կան մաև դեպքեր, որոնք կեղծ են: Դա օբյեկտիվորեն ստուգելը խնդիր է: Պատկերացրեք՝ մարդը հայտարարում է, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուիչ է և պետք է գնահատեն: Հիմա մարդիկ հարց են բարձրացնում, ասում են՝ ձեր երկրում լուծեք էդ խնդիրը, որովհետև դա մեզ համար պրոբլեմ ա: Լուծումն այն է, որ ընդունվի օրենսդրություն, որը սահմանի, որ նման մարդիկ չեն հետապնդվում»:
«Անուններ ունե՞ք գողականների՝ իմանանք»,- պնդեց լրագրողը:
«Այսինքն հիմա որ ասեմ գիտեմ, պտի ասեք՝ ասե՞ք անունը: Չեմ կարող ասել անձնական տվյալների պաշտպանված լնելու պատճառով»,- խուսափեց պատասխանից Փաշինյան:

«Ո՞ր գողականներն են գնացել գեյ ձևացել, որ հանդիպենք, իմանանք` ինչպես մեզ պահել»․ լրագրողը` Նիկոլ Փաշինյանին