Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ

44
Այսօր, 23:43
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ

Շվեյցարական Ալպերի Լյոչեն լեռնանցքում հնագետները հայտնաբերել են մեր թվարկությունից առաջ 2000–1700 թվականներին պատրաստված բրոնզե մանյակ։ Զարդը գտնվել է ծովի մակարդակից ավելի քան 2600 մետր բարձրության վրա։ Հոկտեմբերի կեսերին արված այս գտածոյի մասին Բեռն կանտոնի հնագիտական ծառայությունը հայտնել է նոյեմբերի 18-ին։
Մոտ 13 սանտիմետր տրամագծով մանյակը լավ է պահպանվել՝ չնայած լեռնային խիստ պայմաններում անցկացրած հազարամյակներին։ Այն ունի օղակաձև երկու ծայր։ Նախկինում լեռնանցքում հայտնաբերվել էին բրոնզե դարի զենքեր և այլ առարկաներ, սակայն նմանատիպ զարդ գտնվել է առաջին անգամ։ Նմանօրինակ մանյակներ հնագետները նախկինում հայտնաբերել էին Բեռնի տարածաշրջանի մի քանի բնակավայրերի՝

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ
տղամարդկանց և կանանց դամբարաններում։
Հետազոտողները կարծում են, որ առարկան կարող էին միտումնավոր թողած լինել լեռներով անցնելու ժամանակ։ Հնարավոր է՝ դա ընծա է եղել աստվածությանը՝ ճանապարհին ուղևորին պաշտպանելու խնդրանքով կամ բարեհաջող վերադարձի համար երախտագիտության նշանով։
Լյոչեն լեռնանցքից մարդիկ օգտվել են ավելի քան չորս հազար տարի։ Այստեղ հայտնաբերվել են աղեղների և նետերի բեկորներ, կաշվե իրեր և կոպիտ աղացած հացահատիկի մնացորդներով փայտե անոթ։ Այս առարկաները վկայում են, որ մարդիկ հատել են Ալպերը ժամանակակից ճանապարհների ի հայտ գալուց շատ առաջ։
Որոշ հնագույն արտեֆակտներ պահպանվել են լեռնային սառույցի շնորհիվ։ Սակայն գլոբալ տաքացման պատճառով սառույցը հալվում է՝ ի հայտ բերելով առարկաներ, որոնք օդի և եղանակային պայմանների հետ շփվելուց հետո կարող են արագ քայքայվել։ Այդ պատճառով հնագետները պարբերաբար ուսումնասիրում են լեռնանցքը՝ նոր գտածոներ հայտնաբերելու նպատակով։