«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան
![]() Նոր մեղադրանքի էության վերաբերյալ պաշտպանական կողմը պնդում է, որ Սամվել Կարապետյանը առնչություն չունի դեպքի կամ դեպքերի հետ։ «Փաստարկված ներկայացնում ենք և կներկայացնենք հանրությանը, որ Կարապետյանին վերագրվող արարքը չի կարող հանցագործություն համարվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը։ «Ներկայացվում են թվեր, նշվում է 64 միլիարդի վնասի մասին, սակայն նույնիսկ 64 դրամի վնաս չի պատճառվել, այլ հակառակը՝ միլիոնավոր դոլարների օգուտ է տրվել»,- նշեց փաստաբանը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց ևս մեկ հանգամանքի վրա՝ հայտնելով․ «Նախորդ վարույթի շրջանակում գործել է 53-55 քննիչից բաղկացած քննչական խումբ: Այս քրեական վարույթի շրջանակում քննչական խումբը բաղկացած է 91 քննիչից, այսինքն՝ քննիչների թիվը կրկնակի ավելացել է»: «Ցավում եմ, որ մեր իրավապահ կառույցները այդքան ռեսուրսներ են օգտագործում, որպեսզի չեղած բանը հիմնավորեն, ուղղակի աղմուկ են բարձրացնում»,- հավելեց Հակոբյանը։ |

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
26800:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
143Երեկ, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
19810.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
24109.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
18709.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
22907.11.2026, 16:12
