Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
![]() Նոյեմբերի 6-ին Երևանում բացվել է «NORARALIK» խորագրով ցուցահանդեսը, որը միավորել է Հայաստանի և Թուրքիայի արվեստագետներին, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Ցուցահանդեսի անվանումը կազմված է հայերեն «նոր» և թուրքերեն «aralık» (տարածություն, միջակայք) բառերից։ Այն խորհրդանշում է երկու լեզուների, մշակույթների և հասարակությունների միջև նոր կապեր ստեղծելու գաղափարը։ Ցուցահանդեսն արվեստի միջոցով անդրադառնում է երկու ժողովուրդների միջև հարաբերություններին, պատմական հիշողությանն ու երկխոսության հնարավորություններին։ Արվեստագետները տարբեր գեղարվեստական միջոցներով փորձում են ներկայացնել երկու հասարակությունների միջև նոր կապերի ձևավորման հնարավորությունները։ «NORARALIK»-ը կազմակերպվել է Նիհաթ Օզդալի համակարգմամբ և Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվել է Եվրոմիության աջակցությամբ՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա ճանապարհորդության հիմնադրամի» և Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի մասնակցությամբ։ Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 1-ը՝ Երևանի Խանջյան 19 հասցեում՝ շենքի 5-րդ հարկում։ |

«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
202Երեկ, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
200Երեկ, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
21201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
18701.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
19801.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
26101.11.2026, 19:42
