Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Արարատը մերն է, իսկ Արցախը՝ մեր հայրենիքը․ սա երբեք չպետք է մոռանանք»․ Արսեն Նիկողոսյան

47
Այսօր, 17:30
«Արարատը մերն է, իսկ Արցախը՝ մեր հայրենիքը․ սա երբեք չպետք է մոռանանք»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Արարատն է՝ մեր տնից նկարված։ Մեր գեղեցկությունը, մեր հպարտությունն ու Հայաստանի հավերժական խորհրդանիշը։
Իսկ այսօր նոյեմբերի 9-ն է՝ օր, որը հայոց պատմության էջերում մնաց որպես կապիտուլյացիայի, պարտության և դավաճանության օր։
Ուզում եմ վստահ ասել՝ Արարատը մերն է, իսկ Արցախը՝ մեր հայրենիքն է։
Սա է իրականությունը, ոչ թե այն, ինչի հետ այսօր ստիպված ենք ապրել։
Կարող են փոխվել ժամանակները, կարող են փոխվել իշխանությունները, բայց մեր պատմությունը, մեր հիշողությունն ու մեր հայրենիքի հանդեպ սերը չեն փոխվելու։
Արարատը մերն է։ Արցախը մերն է։ Եվ սա երբեք չպետք է մոռանանք»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան