Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ կլիներ, եթե նման բան գրեին ՔՊ-ականի մասին». Արամ Աբրահամյան

45
Այսօր, 19:48
«Ի՞նչ կլիներ, եթե նման բան գրեին ՔՊ-ականի մասին». Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը էկրանապատճեն է հրապարակել ու գրել. ««Միայն մի բան եմ ափսոսւմ , որ քոռ լեվոնի ժամանակ սրան լավ էին ծեծել ւ քոռն գնաց հիվանդանոցւմ տեսակցւթյան , բայց ափսոսւմ եմ , որ չսատկեց , գոնե հաշվանդամ մնար»: Դա գրված է, ինչպես հասկանում եք, իմ մասին: Եվ նման արձագանքներ եմ ստանում եմ ամեն օր: Ես վատ չեմ զգում այդ մեկնաբանությունից եւ նման բաներ գրողներին «էն գլխից» ներում եմ: Ինձ ուրիշ հարց է հետաքրքրուն՝ ինչ կլիներ, եթե նման բան գրեին ՔՊ-ականի մասին:

Աղբյուրը`   Արամ Աբրահամյան