Գյումրիում ռուսական ռազմաբազայում 2 ռուս զինվոր է ձերբակալվել
![]() Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ նոր միջադեպից հետո երկու ռուս զինծառայող է կալանավորվել: Նրանք հայաստանյան քրեակատարողական հիմնարկում են պահվում: Տուժողն Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Սամուելենկոն է: Հենց նա է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն Գյումրիի Անի թաղամասում երկու զինծառայողներ են ծեծել: Դեպքը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել: Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ վարույթ են հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ռազմաբազայի երկու զինծառայողները կալանավորված են առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով: Թե ինչն է այս միջադեպի պատճառը, ինչու են ռուսները ծեծել ուկրաինացուն, դեռ պարզ չէ: Օրերս ռուս զինծառայողների մասնակցությամբ մեկ այլ միջադեպի մասին էր բարձրաձայնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին էր ուղարկվել մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի երիտասարդի ռուս զինվորականները ծեծում ու նվաստացնում: Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ դրան կցելով տեսանյութը: Այս միջադեպի մասին իրավապահները դեռ մանրամասներ չեն հաղորդում: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
