Իսպանիան կանցկացնի 14 տարվա ընթացքում իր առաջին համընդհանուր գործադուլը
![]() Նոյեմբերի 11-ին, չորեքշաբթի օրը, Իսպանիան կանցկացնի 14 տարվա ընթացքում իր առաջին համընդհանուր գործադուլը՝ բողոքելով բնակարանային ճգնաժամի և կենսապահովման ծախսերի աճի դեմ: Գործադուլին աջակցում են երկրի ամենամեծ արհմիությունները, և իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպասվում են լուրջ խափանումներ, ուշացումներ և չվերթների լայնածավալ չեղարկումներ: Կազմակերպիչները պահանջում են բնակարանային շուկայի խորը բարեփոխումներ՝ խիստ վարձավճարների վերահսկողություն, տարհանման արգելք և 1.5 միլիոն հանրային բնակարանների կառուցում: Նրանք նաև պահանջում են անհապաղ և համընդհանուր աշխատավարձի բարձրացում մինչև 7% և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ գնաճի պատճառով գնողունակության կորուստը փոխհատուցելու համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իսպանիայում վարձակալների 26%-ը իրենց եկամտի մոտ 40%-ը ծախսում է վարձավճարի և կոմունալ ծառայությունների վրա, համեմատած ԵՄ միջին 18%-ի հետ: Բողոքի ցույցերը սրվեցին այն բանից հետո, երբ 87-ամյա մի կնոջ Մադրիդում իր տնից վտարեցին. նրա տան մոտ բողոքի ճամբար է ստեղծվել: Գործադուլը հայտարարվել է ընդհանուր, ինչը նշանակում է, որ տնտեսության բոլոր ոլորտները, այդ թվում՝ լոգիստիկան և հասարակական տրանսպորտը, կարող են միանալ դրան: Սա կարող է հանգեցնել ներքին և միջազգային չվերթների զգալի չեղարկումների և ուշացումների: Երկրով մեկ սպասվում են երկաթուղային, մետրոյի և ավտոբուսային ծառայությունների խափանումներ, ինչպես նաև ազդեցություն մատակարարման շղթաների և նավահանգիստների վրա: Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ CCOO-ին և UGT-ին միացել են նաև CGT, Cobas, Solidaridad Obrera, CIG, ELA և LAB արհմիությունները: Բողոքի ցույցը գլխավորում է վարձակալների իրավունքների պաշտպանության շարժումը: Արհմիությունները նաև պահանջում են սահմանափակումներ զբոսաշրջիկների և սեզոնային վարձակալության վրա և սոցիալական բնակարանների մատակարարման ավելացում: Մինչև նոյեմբերի 29-ին Իսպանիայում կայանալիք ընդհանուր ընտրությունները մնացել է երեք շաբաթից էլ պակաս: Գործադուլին նախորդել է Ուրդայում տեղի ունեցած երկաթուղային վթարը: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
