««Ուժեղ Հայաստան»-ի արցախցի թեկնածուին զրկել են ընտրելու իրավունքից». Գոհար Մելոյան
![]() «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին զրկել են ընտրելու իրավունքից, հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Գոհար Մելոյանը։ «Տասնյակներ չէ, հարյուրներ չէ, հազարավոր ընտրողներ զրկվել են իրենց հիմնական քաղաքական իրավունքից, որը ակտիվ իրավունք է համարվում։ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին ևս զրկել են ընտրելու իրավունքից, ու հենց այդ առիթով էինք մենք գտնվում Ոստիկանության անձնագրային բաժանմունքում: Մեր թեկնածուն, արցախցի է, ով բնակվել ու հաշվառված է Սպիտակում, վերջինը ստացել է կրկին ոստիկանության անձնագրայինի կողմից տեղեկանք, այդ տեղեկանքի հիմքով է նա որպես թեկնածու գրանցվել։ Այսինքն Ոստիկանությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տվյալ անձի հետ որևէ իրավական խնդիր չեն տեսել, չեն ունեցել, ու պատահաբար մարդը հայտնաբերում է, որ ինքը ցուցակներում այլևս ընդգրկված չէ։ Այսինքն, մարդու իրավական կարգավիճակը փոխվել է, ըստ էության, իր իրավունքների շրջանակը, ենթադրաբար, ավելի պետք է ընդլայնվեր, բայց այդ հիմքով, որ ինքը քաղաքացի է դառնում, մարդուն թույլ չեն տալիս իրացնել իր ընտրական իրավունքը, քանի որ անձնագրայինն արդեն համակարգով տեսնում է, որ քաղաքացիության շնորհման փաստը իրողություն է»,- ասել է նա։ |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
