«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը կքվեարկի Սահմանադրության նախագծի օգտին։ Նա այդ մասին ասել է, օրինակ, «Հանրային»-ի եթերում։ Մինչ այդ էլ, իշխանության բացահայտ կամ լատենտ աջակիցները հետևողականորեն սկսել են տարածել, որ Փաշինյանն ունի ընդդիմության այն 6-7 ձայնը, որ պետք է հանրաքվեի համար։ Ակնառու է, իհարկե, հոգեբանական գրոհը, որ քարոզչական այդ տեխնոլոգիայով իրականացնում է իշխանությունը։ «Ուժեղ Հայաստան» ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել է, որ, եթե Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը կքվեարկի նախագծի օգտին, ապա կարո՞ղ է հանձնառություն ստանձնել, որ հրաժարական կտա՝ եթե ընդդիմությունը չքվեարկի։ Տրամաբանական արձագանք է, որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը քվեարկելու է իր ուզած ձեւով, ապա վստահ կարող է հայտարարել՝ եթե չքվեարկի, կտամ հրաժարական։ Սա իմիջայլոց։ Բուն իմաստով սակայն, խաղն իհարկե այդքան պարզ կամ պարզունակ չէ։ Փաշինյանը փաստորեն մղվում է անկյուն։ Դա նկատելի է։ Դրա վկայությունն է նաև հարցազրույցը Հանրայինին։ Այստեղ հարց կարող է առաջանալ՝ ընդդիմությունը նրան պե՞տք է տա անկյունից դուրս գալու հնարավորություն, թե՞ ոչ։ Ընդ որում, տալ անկյունից դուրս գալու հնարավորություն, բայց միևնույն ժամանակ՝ չտալով կանաչ լույս Ադրբեջանի պահանջով փոխվող Սահմանադրությանը։ Այո, սա իրավիճակ է, երբ ընդդիմությունը կանգնում է այսպիսի պատասխանատու որոշումների առաջ, որովհետև, պատասխանատվությունը բնականաբար աճում է, երբ աճում է դերն ու նախաձեռնողականությունն անցնում է ընդդիմությանը։ Իսկ դա տեղի է ունեցել նկատելիորեն, ու հիմա զարմանալի չէ, որ ընդդիմադիր ուժերի համար կան նաև այդպիսի մարտահրավերներ՝ «կառավարել» Նիկոլ Փաշինյանի «անկյունը»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
