Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Դրախտ չէր Սովետական Հայաստանը, բայց մեր ժողովրդի պատմության մեջ փառավոր էջ էր». Տիգրան Աթանեսյան

43
Այսօր, 10:18
«Դրախտ չէր Սովետական Հայաստանը, բայց մեր ժողովրդի պատմության մեջ փառավոր էջ էր». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1920 թվականի նոյեմբերի 29-ին հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի Հանրապետությունը (սկզբից հենց այս անվանումն էր): 70 տարով Հայկական լեռնաշխարհի վերջին բեկորում հաստատվեց խաղաղություն, իսկ հետամնաց ու անգրագետ բնակչությամբ տարածքը շուտով կդառնա զարգացած արդյունաբերությամբ, կրթությամբ, գիտությամբ, բազմաթիվ քաղաքներով մի երկրամաս: Եղան նաև ռեպրեսիաներ և Եկեղեցու կազմաքանդում: Դրախտ չէր Սովետական Հայաստանը, բայց մեր ժողովրդի պատմության մեջ փառավոր էջ էր»:

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան