«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան
![]() «Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ՝ 1991 թվականից սկսած, մենք ունենք մի իրավիճակ, երբ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու, խոսքը փոքր հարցերի մասին չէ, որոնք դելիմիտացիայով լուծվող հարցեր են, մեծ հաշվով ոչ մի զիջելու բան չունեն, կա ստատուս քվո, որի հետ երկուսն էլ համաձայն են»,- «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում ընդգծել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ես կարծում եմ հայ-ադրբեջանական հակամարտության խորքային պատճառը, ղարաբաղյան հակամարտության մասին չեմ խոսում, հայ-ադրբեջանական հակամարտության մասին եմ խոսում, որը սկսվել է մոտավորապես 1905 թվականին, դրա խորքային պատճառը եղել է այն, որ հայերն ու ադրբեջանցիները Հարավային Կովկասում ապրել են խառը, օրինակ Բաքվում պայմանական 30 տոկոսը եղել են հայեր, 25 տոկոսը եղել են ադրբեջանցիներ, Երևանում ապրել են ադրբեջանցիներ և հայեր․․․ Դա բերել է քաղաքական հակամարտության»,- նշել է Ռուբինյանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
