Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է իրականացրել, Սպիտակում աշխատավարձերը բարձրացրել են. «Անկախ դիտորդ»
42
Այսօր, 21:12
![]() Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, Սպիտակում էլ աշխատավարձերը բարձրացրել են 10 հազար դրամով, հայտնել են «Անկախ դիտորդ»-ից։ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը հայտնել է, որ Սպիտակի ավագանին նախընտրական շրջանում համայնքային մշակութային և երաժշտական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել է 10 հազար դրամով։ Նրա գնահատմամբ՝ սա վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում է։ Քոթանջյանը նաև նշել է, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը քարոզարշավի ընթացքում օգտվել է ծառայողական մեքենայից, իսկ նախընտրական փուլում աշխատանքից հեռացվել են Սպիտակի համայնքապետարանի՝ այլ ուժերի թեկնածու հանդիսացող չորս աշխատակիցներ։ |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
