Եգիպտացի հնագետները հարյուրավոր քարե սարկոֆագներ են հայտնաբերել
![]() Եգիպտացի հնագետները Նեղոսի դելտայում՝ Թելլ Կոմ Աբու Բիլլո հնագույն դամբարանադաշտի տարածքում, հարյուրավոր քարե սարկոֆագներ և բազմաթիվ թաղման իրեր են հայտնաբերել։ Գտածոների մեծ մասը վերաբերում է Պտղոմեոսյան ժամանակաշրջանին՝ ավելի քան 2200 տարի առաջ։ Պեղումների արդյունքների մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։ Տարածքի վերին շերտում հետազոտողները հայտնաբերել են քարե և տերակոտե սարկոֆագներ, փայտե դագաղների բեկորներ, ինչպես նաև կամարաձև առաստաղներով աղյուսաշեն դամբարաններ։ Այս մասին հայտնում է Noi.md-ը՝ հղում կատարելով Snob-ին։ Որոշ տերակոտե սարկոֆագներ պատրաստված են մարդու մարմնի տեսքով։ Ամենահետաքրքիր գտածոներից են Իսիդա-Աֆրոդիտե աստվածուհու երեք տերակոտե արձանիկները, որոնք համատեղում են եգիպտական Իսիդա աստվածուհու և հունական սիրո աստվածուհի Աֆրոդիտեի կերպարները։ Դամբարաններում հայտնաբերվել են նաև ոսկյա զարդեր։ Մյուս գտածոների թվում են ուշեբտի արձանիկները, որոնք հին եգիպտական հավատալիքներում համարվում էին հանգուցյալին հանդերձյալ կյանքում ծառայող արձանիկներ։ |

Պոմպեյում հնագետները հայտնաբերել են շուրջ 2000 տարի փակ մնացած պահարան՝ անձնական իրերով
90022.11.2026, 17:13
Հնագետները հայտնաբերել են Հոմերոսի «Իլիականի» հերոսներից մեկի գերեզմանը
47822.11.2026, 17:01
Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
99116.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
47415.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
54015.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
48408.11.2026, 18:49
