Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հնագետները հայտնաբերել են Հոմերոսի «Իլիականի» հերոսներից մեկի գերեզմանը

67
Այսօր, 17:01
Հնագետները հայտնաբերել են Հոմերոսի «Իլիականի» հերոսներից մեկի գերեզմանը

Թուրքիայում՝ Դարդանելի ափին հայտնաբերվել է դամբարան, որը կարող է լինել հոմերոսյան «Իլիականում» նկարագրված Տրոյական պատերազմի հույն հերոսներից Այաքսի գերեզմանը: Այս մասին հայտնում է La Brújula Verde-ն։

Տրոյայի թանգարանի հնագետները հնագիտական օբյեկտը հայտնաբերել են դեռևս 2011 թվականին՝ ափամերձ տարածքի ուսումնասիրության ժամանակ, սակայն այն ժամանակ այն համարել են հնագույն բնակավայրի մնացորդներ։ Սակայն 2024 թվականի հոկտեմբերին իրականացված պեղումները ցույց են տվել, որ այն թաղման բլուր է։ Թանգարանի աշխատակից Ֆեչրի Փոլաթի ուսումնասիրությունը հրապարակվել է TRMuseum ամսագրում։

«Işıldaktepe Altı» անվանումը ստացած դամբարանաբլուրը գտնվում է հնագույն Ռոետիոն (Rhoetion) քաղաքի մերձակայքում։ Անտիկ շրջանի հեղինակները կարծում էին, որ հենց այդ վայրում է գտնվում Այաքսի գերեզմանը։ Հնագույն աղբյուրների համաձայն՝ հերոսի ոսկորների երկարությունը հասնում էր հինգ մետրի, իսկ ծնկոսկրերը սկավառակի չափ էին, որը պատանիները նետում էին մրցումների ժամանակ։