Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Լիբանանի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների կուռ բարեկամության վրա: Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը և երկկողմ ու բազմակողմ համագործակցության շարունակական ընդլայնումը՝ ի շահ մեր երկու պետությունների: Այս նշանակալից օրվա առիթով Լիբանանին ու նրա բարեկամ ժողովրդին մաղթում եմ անսասան կամք ու վճռականություն՝ հասնելու երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման»: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
