Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան

50
Այսօր, 01:07
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը պաշտոնապես մեկնարկվելու է ԹՐԻՓ-ի՝ Մեծ թուրանի միջանցքի ծրագիրը։ Այսօր հայտարարվեց, որ մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Համատարած շիլաշփոթի մեջ իշխանությունը համակարգված իրականացնում է Հայաստանի Հանրապետության ինտեգրումը թուրքական աշխարհին։
Հ.Գ. Ոչ լեգիտիմ ԱԺ-ն շատ սահուն ընդունեց ԹՐԻՓ-ը, գրեթե անաղմուկ։ Տիտղոսակիր ընդդիմությունը ոչինչ չունի՞ ասելու այս հարցի շուրջ, թե՞ համակերպվել եք, որ դա Թրամփի ուղին է»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան