Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«Իրավիճակն առայժմ ունի բազմաթիվ հարցականներ»․ Վարդան Ոսկանյան

112
Այսօր, 17:12
«Իրավիճակն առայժմ ունի բազմաթիվ հարցականներ»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ինչպես 40-օրյա պատերազմի ողջ ընթացքում, այժմ ևս Իրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով միանգամից մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը։

Ցանցում արդեն հայտնվել են իրանցիների կողմից տարածվող կադրեր այն մասին, որ որոշ նավթատարեր արդեն իսկ պատրաստ են շարժվելու։

Իրավիճակն առայժմ ունի բազմաթիվ հարցականներ, սակայն պարզ է, որ այդ նավթատարների վրա ԱՄՆ-ի ԶՈւ-երի ցանկացած հարձակում դիտարկվելու է լեգիտիմ պատճառ իրանական պատասխան զինված գործողությունների համար։

Կից կադրերում շրջափակումը ճեղքել պատրաստվող իրանական նավթատարներից մեկն է՝ նկարված իրանցի օգտատիրոջ կողմից և տարածված համացանցում»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան