Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»

85
Այսօր, 09:06
Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ Աբովյանի տարածքային խորհրդում օրերս որոշում է կայացվել դիմել կուսակցության վարչությանը՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու հարցով։
Աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցը քննարկման է դրվել այն բանից հետո, երբ Աբովյանի ՔՊ խորհուրդը երկար ժամանակ փորձել է Ավետ Կոնջորյանին հրավիրել նիստերի՝ նրա վարքագծի վերաբերյալ հարցեր ուղղելու և պարզաբանումներ ստանալու նպատակով։ Սակայն վերջինս շարունակաբար հրաժարվել է մասնակցել նիստերին։

Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների հաղորդած տեղեկություններով՝ վերջին անգամ ևս նրան հրավիրել են խորհրդի նիստին՝ իր վարքի վերաբերյալ բացատրություններ տալու համար, սակայն Ավետ Կոնջորյանը կրկին չի ներկայացել։ Արդյունքում հարցը քննարկվել է առանց նրա մասնակցության, և որոշում է կայացվել առաջիկայում դիմել ՔՊ վարչությանը՝ կուսակցությունից հեռացնելու առաջարկով։

Իսկ ի՞նչն է դարձել նման որոշման պատճառը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ դժգոհության պատճառներից մեկը Ավետ Կոնջորյանի՝ վերջին շրջանի վարքագիծն է, ինչպես նաև՝ նրա քաղաքական ակտիվությունն ու շփումները։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ նա ակտիվ հարաբերություններ է հաստատել Աբովյանի համայնքապետ դառնալու հավակնություններ ունեցող քրեական անցյալով հայտնի Արթուր Հարությունյանի՝ Պալաչի և նրա շրջապատի հետ։

Մանրամասները՝ թերթի համարում։