Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել
![]() Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ «Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177 հոդվածի 1-ին մասով), սուտ մատնության (333 հոդվածի 1-ին մասով) և թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր հափշտակելու (397 հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով, իր կացարանում բարձր երաժշտություն է միացրել ու, չենթարկվելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական պահանջին, սկսել է բղավել, աղմկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել քրեակատարողականի ծառայակիցների հասցեին։ Նա միաժամանակ սպառնացել է ազատվելուց հետո հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Տևական ժամանակ խաթարվել է քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը, տվյալ մասնաշենքում գտնվող դատապարտյալների անդորրը»,- գրել է լրատվամիջոցը։
|

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
