«Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած, ՀՀ-ին միայն պարտություններ և կորուստներ բերած․․․»․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
44
Այսօր, 20:24
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որում նա անդրադարձել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին։
«Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած, Ընդդիմության մեջ միշտ Գապոն-սադրիչի դեր կատարած, Մարտի 1-ի իրադարձությունների վայրից ճողոպրած, Իշխանությունների պատվերով մարտի 1-ի զոհերի արյունը ծախող օրինագիծ գրած ու քարոզած, Ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած, Արտադատարանական հաշվեհարդարներ կազմակերպած, Ազատ խոսքի իրավունքի իրացման համար մարդկանց բանտեր նետած, Ազգային ժողովի և ՏԻՄ մարմինների ընտրությունները զանգվածաբար կեղծած, Ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ գործեր սարքած և նրանց բանտարկած, «Իր զրոյական կետից բանակցությունները սկսելու» տգետ ու տհաս քաղաքականությամբ Հայաստանի բանակցային դիրքերը ոչնչացրած, Մինսկի խմբի 2019 թվականի խաղաղության պլանը հայ ժողովրդից ստորաբար թաքցրած, «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ խաղաղության հաստատումը վիժեցրած, Հայ ժողովրդին կործանարար պատերազմի մեջ ներքաշած և հինգ հազար զինվորների կյանքը զոհաբերած, Պատերազմական ջանքերի կազմակերպումն ապաշնորհաբար կամ գիտակցաբար տապալած, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և Ալիևի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու արտագաղթը կատարած, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն Ադրբեջանին հանձնած, Հայաստանին խաղաղություն խոստացած, բայց միայն պարտություններ և կորուստներ բերած, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույն Ալիևի հրամանով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ բռնաճնշումներ և հակասահմանադրական հետապնդումներ իրականացրած, Հասարակական մթնոլորտը պառակտիչ, ստորաբարո հայհոյախոսությամբ պղծած, Էժան ստորաքարշ ցինիզմն ու ցածրաբարո դատարկաբանությունը հանրային քաղաքական դեբատի նորմ դարձրած… (հո բան չե՞մ բաց թողել)»,- գրել է Զուրաբյանը։