«Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 ԱԹՍ և 110 հրթիռ»․ Զելենսկի
![]() Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և ավելի քան 110 հրթիռ, այդ թվում՝ կասետային մարտագլխիկներով հրթիռներ։ Հարվածներ են հասցվել Ուկրաինայի բազմաթիվ քաղաքների և շրջանների։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Բոլոր թիրախները բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել՝ այն ամենը, ինչ անմիջականորեն ապահովում է մարդկանց կենսագործունեությունը»,- նշել է նա։ Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին, լոգիստիկ օբյեկտներին, Դնեպր գետի կամուրջներին և երկաթուղիներին։ Զոհվել է 8 մարդ, շուրջ 30-ը՝ վիրավորվել։ Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել հարձակմանը։ «Կարևոր է, որ մեր գործընկերները ոչ միայն հայտարարություններով աջակցեն Ուկրաինային և ուկրաինացիներին, այլև կատարեն հակաօդային պաշտպանության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելել է նա։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
