Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Որտե՞ղ եք տեսել՝ բռնապետությունն ընդդիմությանն առաջարկի գնալ հանրաքվեի՝ վարչապետի հրաժարականի գնով»․ Նիկոլ Փաշինյան

27
Այսօր, 13:42
«Որտե՞ղ եք տեսել՝ բռնապետությունն ընդդիմությանն առաջարկի գնալ հանրաքվեի՝ վարչապետի հրաժարականի գնով»․ Նիկոլ Փաշինյան

«Երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծն ու ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու անդրադառնալով ընդդիմությանն ուղղված առաջարկին՝ ասաց․ «Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնն ու մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի հանրաքվեին, ես հրաժարական եմ տալիս՝ հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրություններում՝ հերթական կլինեն, թե արտահերթ, չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու։ Ես բաց եմ պահում առաջարկը․․․ Մի հատ էլ ասում են՝ ՀՀ-ում բռնապետություն է հաստատված․ որտե՞ղ եք տեսել բռնապետությունը գա, ընտրություններից ամիսներ հետո, ընդդիմությանն առաջարկի գնալ հանրաքվեի, ըստ էության, վարչապետի հրաժարականի գնով։ Որտե՞ղ եք տենց բան տեսել»։