«ԱՄՆ ԱԱԳ-ն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում վերացնել ներքին ցանցի խափանումը»․ #NBC
![]() ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ներքին համակարգչային ցանցը նոյեմբերի 17-ին տեղի ունեցած խափանումից հետո դեռ չի վերականգնվել։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է NBC News-ը։ Աղբյուրների հաղորդմամբ՝ տեխնիկական խնդիրների պատճառով գործակալության որոշ աշխատակիցներ ստիպված են եղել արդեն երրորդ օրն անընդմեջ աշխատել տնից։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խափանումը որոշ անհարմարություններ է առաջացրել, սակայն չի ազդել ԱԱԳ-ի՝ ամբողջ աշխարհում ռադիոէլեկտրոնային հետախուզություն իրականացնելու և կիբերանվտանգության ապահովման աշխատանքների վրա։ Ավելի վաղ CNN-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱԱԳ ցանցի տեխնիկական խափանումն ազդել է նաև Ջորջիա նահանգում գտնվող օբյեկտի վրա, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքի հետ կապված ռադիոէլեկտրոնային հետախուզության և կիբերգործողությունների համար։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքի հետ զրույցում ընդունել է, որ ԱԱԳ ցանցի լիարժեք հասանելիության վերականգնման աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի դանդաղ։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
