Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովրդավարական Հայաստանում ազատազրկվածների ավելի քան կեսը գտնվում է նախնական կալանքի տակ։ Օրաթերթը միջազգային համեմատություն է արել, որը անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է և ժողովրդավարության հետ աղերս չունի։ Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա Թուրքիայում՝ բանտերում գտնվող անձանց շուրջ 16 տոկոսն է նախնական կալանքի տակ, Վրաստանում և Ադրբեջանում՝ շուրջ 23-24 տոկոս, իսկ Բուլղարիայում՝ 7 տոկոս։ Այս թվերը Հայաստանի համար խայտառակ համեմատություն են։ Ստացվում է, որ Հայաստանում նախնական կալանքի կիրառման մասնաբաժինը մոտ երկու անգամ գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը։ Մինչդեռ նախնական կալանքը պատժի միջոց չէ։ Մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հետևաբար կալանքը պետք է լինի հիմնավորված և անհրաժեշտ միջոց, այլ ոչ թե քրեական վարույթի սովորական ընթացակարգ կամ առավել ևս պատժամիջոց»։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
