Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ»

55
Այսօր, 09:30
176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեկ անձից գնումների հարթակից տեղեկացանք, որ ՆԳՆ-ն նոյեմբերի 9-ին առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ և 176 մլն 32 հազար 56 դրամ գումար վճարել։

ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ ծառայության մատուցումը կապված է «Հայփաս» հարթակի՝ նոր անձնագրերի տպագրության հետ։ Այդ գումարով հոկտեմբերի 31-ին կառավարական շենքի ներքին բակում տեղի է ունեցել կենսաչափական անձնագրին նվիրված միջոցառում՝ համերգ, որի մեջ ներառվել են լուսային, ձայնային տեխնիկա, բեմի պատրաստում, ֆոտոզոնա, գորգեր, թարգմանչական սարքեր, մոնտաժ, ինչպես նաեւ՝ հրավիրատոմս եւ անձնագրային թեմատիկ դեկորի պատրաստում։ Անձնագրի դեկորները 20 հատ են եղել, յուրաքանչյուրի արժեքը՝ 800 հազար դրամ։ Սրանք Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրերի մակետներն են, որի մոտ լուսանկարվում էին պաշտոնյաները: Այսինքն, միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ։ 11 մլն դրամ էլ հատկացվել է որպես կազմակերպչական հոնորար։ «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2013-ին, սակայն մինչեւ 2025-ը պետական գնումներին չի մասնակցել։ Իսկ 2024-ի օգոստոսին Երեւանի քաղաքապետարանն առանց մրցույթի 180 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրել ընկերությանը՝ տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գրության հիման վրա»։