Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Իսրայելի հետախուզության ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները». #WSJ

51
Այսօր, 09:07
«Իսրայելի հետախուզության ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները». #WSJ

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Իսրայելի արտաքին հետախուզության՝ «Մոսադ»-ի ղեկավար Ռոման Գոֆմանն ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը։

Աղբյուրների հաղորդմամբ՝ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավարը հիմնավորել է Իրանի դեմ ռազմական գործողությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Թեհրանի դեմ գործողությունների տարբերակները։

Ըստ աղբյուրների՝ «Մոսադ»-ի ղեկավարը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մերձավոր գործընկերը, անցած ուրբաթ Վաշինգթոնում հանդիպել է Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, այդ թվում՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ և նրանց ներկայացրել, ի թիվս այլ տեղեկությունների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իսրայելական հետախուզական տվյալներ։ Աղբյուրները նշել են, որ հանդիպումների ընթացքում «Մոսադ»-ի ղեկավարը հանդես է եկել Իրանի դեմ նոր՝ մի քանի օր տևողությամբ ավիահարվածների արշավ իրականացնելու օգտին։