Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

59
Այսօր, 13:19
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Ռուսաստանը գիշերը և առավոտյան անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։

Հաղորդվում է, որ գիշերային հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Գիշերը ռուսական գնդակոծության հետևանքով առաջացած հրդեհներ են արձանագրվել քաղաքի երեք վարչական շրջաններում։

Նշվում է նաև, որ թիրախավորվել են կամուրջները։ Մասնավորապես բալիստիկ հարձակման հետևանքով վնասվել են Պոդոլսկո-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Հարավային կամուրջները։ Պոդոլսկի կամրջով երթևեկությունը մասամբ սահմանափակվել է։

Հարվածների են ենթարկվել նաև Ուկրաինայի այլ հատվածներ։ Խարկովում ԱԹՍ-ի՝ հիվանդանոցին հարվածելու հետևանքով չորս մարդ է տուժել, ավելի քան 50 պատուհան կոտրվել է։ Պոլտավայում, իշխանությունների տվյալներով, հրթիռի բեկորներն ընկել են բնակելի շենքերի հարևանությամբ։ Արձանագրվել են մասնակի ավերածություններ և հարակից տների վնասումներ։ Հարված է հասցվել նաև Կրեմենչուգի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությանը։ Կրիվոյ Ռոգում հարվածներ են հասցվել բենզալցակայանին և ենթակառուցվածքային օբյեկտներին։ Իշխանությունների հաղորդմամբ՝ կաթսայատները և ջրամատակարարման համակարգի պոմպակայաններն անջատվել են էլեկտրամատակարարումից։ Դնեպրոպետրովսկի մարզի Ժոլտիե Վոդի քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է հինգհարկանի բնակելի շենքին, հինգ մարդ վիրավորվել է։