Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել

50
Այսօր, 10:31
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել

Պակիստանի հարավ-արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարին։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 27-ը՝ վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի Գվադար շրջանի Օրմարա բնակավայրի մերձակայքում։

Բախումից հետո երկու տրանսպորտային միջոցներում էլ հրդեհ է բռնկվել։ Զոհերի թվում կան նաև երեխաներ։