Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Ամիսներ առաջ քպ-ն ընտրական գործընթացի օրինականության հերն անիծեց, հիմա ինչո՞ւ պետք է այլ արդյունք լինի»․ Ռուբեն Մելիքյան

46
Այսօր, 15:12
«Ամիսներ առաջ քպ-ն ընտրական գործընթացի օրինականության հերն անիծեց, հիմա ինչո՞ւ պետք է այլ արդյունք լինի»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ինչ-որ ելակետային տվյալներով ինչ-որ բան է տեղի ունենում, և ստացվում է x արդյունքը, ապա նույն ելակետային տվյալներով ինչպե՞ս կարող է y արդյունք ստացվել։
Ընդամենը 5-6 ամիս առաջ էր - բոլորիս աչքի առաջ՝ քպ-ն ընտրական գործընթացի մրցակցայնության ու օրինականության հերն անիծեց, 60 հազար քաղաքացու քվեն օրը ցերեկով յուրացրեց։ Հիմա երբ ելակետային տվյալները նույնն են (ԿԸՀ կազմ, ուժայիններ և այլն), ինչու՞ պետք է այլ արդյունք լինի։ Ինչո՞ւ պետք է հիմա մրցակցային և օրինական գործընթաց ապահովվի՝ մանավանդ, երբ ալիևը հստակ պահանջում է մեր հաշվին տված խոստումների արագ կատարում»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան